Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։ Զոհերի իրական թիվն անհայտ է, քանի որ հրդեհները ոչնչացրել են ամբողջ փողոցներ և ավելի քան 12 000 շենքեր: Չոր պայմանները և ուժեղ քամին նպաստել են առնվազն հինգ հրդեհների բռնկմանը՝ աննախադեպ վնաս պատճառելով խիտ բնակեցված շրջաններում: Կալիֆոռնիայի նահանգապետը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել:               
 

Կուրսկի մարզը՝ օկուպացիայի տակ

Կուրսկի մարզը՝ օկուպացիայի տակ
28.08.2024 | 14:37

Ամեն օր շատ ուշադիր կարդում և դիտում եմ ռուս-ուկրաինական պատերազմի տեղեկատվությունը: Շատ յուրահատուկ, անհասկանալի և տարօրինակ իրավիճակի ականատեսն ենք հիմա: Ուկրաինական բանակը մտել է Կուրսկի մարզ և զգալի առաջընթաց ունեցել: Սպասում էինք, որ ՌԴ հրամանատարությունը արագ կդիմի լայնածավալ գործողությունների սեփական տարածքում հայտնված զորամիավորումներին հակահարված տալու համար, սակայն բանակը ակտիվացրել է հարձակումը այլ ուղղություններով՝ Կուրսկի մարզը թողնելով օկուպացիայի տակ: Հանելուկ, որի պատասխանը դեռ չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8162

Մեկնաբանություններ